National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2016
Խորհրդարանական լսումներ՝ ՏԻՄ ոլորտը կարգավորող օրինագծերի վերաբերյալ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, բացելով լսումները, նշել է, որ նախագծերը քննարկման երկար ճանապարհ են անցել, առաջին ընթերցմամբ քննարկումից հետո ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք քննարկման փուլում են, նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ԱԺ առաջիկա՝ դեկտեմբերի 13-ին հրավիրված արտահերթ նիստում:

Նախագծերը, ինչպես նաեւ ընդունված եւ չընդունված առաջարկները ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարում հասկացությունը, դրա սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները: Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, իսկ նախագծերի մշակման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում աշխատել են նաեւ համայնքապետեր, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն արդեն հեղինակն ընդունել է:

Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ պատգամավորները, համայնքների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտի եւ օրենսդրական փաթեթների վերաբերյալ իրենց առաջարկները, դիտողություններն ու մտահոգությունները, պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը եւ առավել բարեփոխելու ոլորտը կանոնակարգող չափազանց կարեւոր նախագծերը: Նշենք, որ մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել համայնքի պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների, համայնքի ավագանու լիազորությունների ընդլայնման, օրենքների ներդաշնակեցման, Վանաձորի եւ Գյումրու քաղաքապետերի ընտրության, նոր օրենքի մշակման, համայնքների խոշորացման եւ վարչական սահմանների փոփոխման, լիազորությունների ապակենտրոնացման եւ այլ դրույթների վերաբերյալ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am